Կարիերայիս ավարտից հետո թագավորի կյանք կվարեմ. Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ խաղային կարիերան ավարտելուց հետո պատրաստվում է ապրել ինչպես արքա: Այս մասին փոխանցում է Goal.com-ը:
«Ֆուտբոլային կարիերայից հետո այլ կյանք կսկսի: Կարծում եմ՝ սկզբում առանց խաղալու դժվար կլինի: Սակայն եթե հիմա ինձ հարցնեք այն մասին, թե ես ցանկանո՞ւմ եմ մարզիչ դառնալ, իմ պատասխանը բացասական կլինի: Ես նաև չեմ ցանկանում դառնալ ֆուտբոլային ակումբի տնօրեն կամ նախագահ:
Դուք կարող եք ասել, որ ես ունեմ լավագույն աշխատանքը՝ փողեր, մեքենաներ, տներ... Բայց դա ամեն ինչ չէ:
Օրինակ՝ ես ցանկանում էի շաբաթ Լաս-Վեգասում այցելել բռնցքամարտի երեկոյի, վերցնեի ինձ հետ իմ ընտանիքին, ընկերներին, սակայն չկարողացա, որովհետև ժամանակ չունեի: Կարիերայիս ավրտից հետո ուզում եմ թագավորի կյանք վարել»,- ասել է պորտուգալացին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու