Ուշադրություն հանրապետության ավտոճանապարհներին դեռ կան ավտոմեքենաների արգելափակումներ
Հայաստան
Հունվարի 4-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակվել է մոտ 50 ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Ժամը 22.11-ի դրությամբ դուրս է բերվել 18 ավտոմեքենա մոտ 40 ուղևորներով:
Տեղում աշխատանքները ղեկավարում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հունվարի 5-ին, ժամը 12.00-ին հանրապետության ավտոճանապարհների ընդհանուր վիճակի, կատարված և կատարվող միջոցառումների, ինչպես նաև բնակչության նախազգուշացման աշխատանքների մասին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կներկայացնի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ ՝ Հ. Խանգելդյանը:
ՃԿԱԿ-ից ուղիղ կապ կհաստատվի Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի հետ:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը