«Աերոֆլոտն» անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել է Շերեմետևո-Երևան չվերթը
Ռուսաստան
«Աերոֆլոտ» ընկերությունն անբարենպաստ եղանակի պատճառով հունվարի 12-ին հետաձգել է Շերեմետևո-Երևան չվերթը: Նախատեսվում է, որ այն կիրականացվի հունվարի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 03:05-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես նշում է LifeNews-ը, ձյան առատ տեղումները և քամու ուժգնացումը ճշգրտումներ են մտցրել Մոսկվայի ավիահանգույցների աշխատանքի ռեժիմում: Մասնավորապես, «Աերոֆլոտը» որոշում է ընդունել չեղյալ հայտարարել 14 ներքին ու արտաքին չվերթներ, այդ թվում՝ դեպի Ստամբուլ, Փարիզ, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն, ինչպես նաև Վոլգոգրադ, Նիժնի Նովգորոդ և Ռուսաստանի այլ քաղաքներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)