Արթուր Բաղդասարյանի որդու հարսանիքը Դուբայում և ապագա հարսիկի շքեղ փարթին նավի վրա (լուսանկարներ)
Այլ
Դուբայում տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի հարսանիքը: Նրան մենք հիշում ենք ինքնաշեն համարանիշներով մեքենայով երթևեկելու պատճառով ստեղծված սկանդալից: Հիշեցնենք, որ Բաղդասարյանի որդին հունիսին նշանադրվել էր «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հետ: Հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: Վերջինս Արթուր Բաղդասարյանի հետ ընկերական և բարեկամական լավ հարաբերությունների մեջ է:
Այս մասին գրում է blog.1in.am-ը:


Տեղեկություններ կան, որ զույգն իր հարսանիքը նախատեսել էր Երևանում անցկացնել, բայց չափազանց «հայրենասիրական» նկրտումներից ելնելով՝ կանգ առան Դուբայում անցկացնելու տարբերակի վրա:
Երեկ Բաղդասարյանի ապագա հարսիկը նավի վրա մեծ ու շատ շքեղ փարթի է անցկացրել, որին մասնակցելու համար Երևանից Դուբայ է տարել իր ընկերուհիներին:

Բաղդասարյանի որդու կինը՝ Մերին, երկար ժամանակ աշխատել է երգչուհի Սիրուշոյի հետ որպես ոճաբան, բայց վերջին ժամանակներում նրանք էլ չեն համագործակցում: Լուսանկարում Մերիի հետ նրա քույրն է, ով Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու հետ է նշանադրված:
Սա էլ Մերիի՝ հավանաբար շատ հայտնի դիզայներների մոտ պատվիրված հարսանեկան զգեստն է.



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից