Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում 

Գլուխկոտրուկ, որից դժվար է գլուխ հանել

Վերլուծական

Ձեզանից շատերը, հավանաբար, հաճախ են լսել մեր որոշ նախարարների կողմից հնչեցրած այն միտքը, թե Հայաստանի ապագան որակյալ կրթության մեջ է:

Սկզբունքորեն դեմ չլինելով այդ տեսակետին՝ կցանկանայինք, այնուամենայնիվ, շեշտադրել մի կարևորագույն հանգամանք, որը, ըստ, մեզ, շատ հաճախ բավական նրբանկատորեն շրջանցվում է այդպիսի տեսակետ արտահայտողների կողմից. Հայաստանում չկա ձեռք բերված մասնագիտությանը համապատասխան աշխատանք և եկամուտ, ինչը մարդ ակնկալում էր, երբ ցանկանում էր կրթություն ստանալ:

Կարո՞ղ եք մեզ բացատրել, թե մարդու հատկապես ինչին կարող է պետք գալ այս կամ այն կրթական հաստատության կողմից տրամադրված դիպլոմը, եթե այն, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վատթար պայմաններից ելնելով, ակամա վերածվում է գրոշի արժեք չունեցող ինչ-որ թղթի. վճարելով երբեմն բազմահազար դոլարներ՝ այս կամ այն կրթությունն ստանալու համար, անձը հետագայում կանգնում է անլուծելի խնդրի առաջ. չի կարողանում համապատասխան կերպով ինքնադրսևորվել Հայաստանի աշխատաշուկայում:

Բայց մարազմը հասել է այն աստիճան, որ շատ գործատուներ, կազմակերպություններ մարդուն աշխատանքի ընդունելիս, որպես կանոն, նույնիսկ չեն էլ պահանջում նրանից անգամ բարձրագույն կրթության վկայական, որը, ինչպես ենթադրվում էր, տվյալ անձը պետք է որ ունենար:

Այս երևույթը բավական լայն տարածում ունի մեզ մոտ, ինչը խոսում է մեր շատ գործատուների՝ ոչ միայն քաղաքացիների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին, այլև, որ ոչ պակաս կարևոր է, սեփական բիզնեսի, չէ՞ որ առանց դիպլոմ պահանջելու՝ գործատուն չի կարող հաստատ համոզված լինել, որ իր ապագա աշխատակիցն այնպիսի մասնագիտական ունակությունների տեր է, ինչպիսին ինքն իրեն ներկայացրել է աշխատանքի դիմելիս:

Հայաստանում ստեղծված իրավիճակը, կհամաձայնեք, որ շատ դեպքերում հանգեցնում է քաղաքացիների շրջանում հիասթփության, երբ մարդ հասկանում է, որ ապրում ու աշխատում է մի երկրում, ուր ամեն բան այնքան հարաբերական է, այնքան անկայուն, որ վստահություն ունենալ վաղվա օրվա նկատմամբ, ոչ մի կերպ չի ստացվում, անգամ եթե մարդը խիստ լավատեսորեն է տրամադրված ամեն ինչի նկատմամբ: Այսօր Հանրապետությունում ձևավորվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիներից շատերը, սեփական երեխաների համար ոչ մի ապագա չտեսնելով այստեղ, կրթության չգոհացնող որակի պատճառով ուզում են գնալ արտերկիր, որպեսզի երեխաներն ավելի լավ կրթություն ստանան: Գնում են արտերկիր և չեն վերադառնում, քանի որ, ինչպես վերևում նշվեց, նրանք չեն կարող ակնկալել կրթության ծախսերին համարժեք աշխատավարձ:

Ահա և ձեզ արտագաղթի ուղին բռնելու ևս մեկ ծանրակշիռ պատճառ: Հետո էլ ոմանք ասում են՝ բավարարվե՛ք միայն նրանով, որ ապրում եք ազատ, անկախ երկրում. համաձայնե՛ք, որ որևէ երկրում ապրելու համար երբեմն շատ ավելին է պահանջվում, քան պարզապես դրոշի ու զինանշանի առկայությունն է…

Բայց Հայաստանում նկատվում է մի բավական անհասկանալի երևույթ ևս. այժմ արտագաղթում են նաև կայացած, լավ վարձատրվող մարդիկ: Մի բան, որը, համաձայնե՛ք, լուրջ անհանգստության տեղիք է տալիս,և որի սոցիալական դրդապատճառներն այդպես էլ մնում են մինչև վերջ չբացահայտված: Ըստ մի շարք փորձագետների, օրինակ, այս ամենը բխում է մարդկային հոգեբանությանը բնորոշ մի շարք գծերից. այդպիսիք թեպետ ունեն եկամուտ, սակայն չունեն ինչ-որ բան փոխելու որևէ ակնկալիք, դժգոհ են հայաստանյան իրականությունից, իրենց լավ չեն զգում մի միջավայրում, որտեղ բացակայում է արդարությունը:

Եթե մի ժամանակ հիմնականում արտագաղթում էր ոչ բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող խավը, ապա այժմ գնում են նաև սոցիալապես ապահովված անձինք:

Այնպես որ՝ արտագաղթի նման տեմպերը պայմանավորել բացառապես սոցիալական գործոնով, համաձայնե՛ք, խնդրին սխալ մոտեցում ցուցաբերելու արդյունք կլիներ. այս հարցի պատասխանը հաստատ մեկ այլ տեղ է թաքնված, իսկ թե որտեղ, թողնում ենք յուրաքանչյուրիդ դատին: Մտածե՛ք այս ուղղությամբ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավ
Ամենադիտված