Մեզ հաջողվեց Գյոտցեին և Լևանդովսկիին փոխարինել Մխիթարյանով և Օբամեյանգով. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն կարծում է, որ Ռոբերտ Լևանդովսկիի և Մարիո Գյոտցեի հեռանալը թիմից այնքան էլ ցավագին չէր, քանի որ նրանց հաջողվեց փոխարինել Մխիթարյանի և Օբամեյանգի միջոցով:
«Մենք մեծ սիրով կերկարաձգենք պայմանագրեր այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Գյունդողանը, Հումելսը, Մխիթարյանը, Շմելցերը և Բենդերը: Չեմ տեսնում որևէ ֆուտբոլիստի, ում հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն չունենանք: Իսկ եթե ինչ-որ մեկը մեզ լքի, պետք է փոխարինող գտնենք: Օրինակ՝ այդպես եղավ Լևանդովսկիի և Գյոտցեի դեպքում, որոնց մեզ հաջողվեց փոխարինել Մխիթարյանով և Օբամեյանգով»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու