Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Դե հիմա գնացե՛ք, տնտեսությո՛ւն զարգացրեք

Վերլուծական

Երևի նկատած կլինեք, որ մեր որոշ պետական պաշտոնյաներ, երբեմն խոսելով Հայաստանի տնտեսության լավ կամ վատ կողմերի մասին, շատ հաճախ փորձելով ցույց տալ հայրենի տնտեսության առավելությունները որոշ երկրների տնտեսությունների նկատմամբ, բերում են այն կեղծ փաստարկը, թե, ասենք, ի տարբերություն թշնամական Ադրբեջանի՝ Հայաստանի տնտեսությունը չունի որևէ կախում միայն մեկ տնտեսական ճյուղից (դժվար է պատկերացնել Ադրբեջան՝ առանց նավթի): Բայց եթե մի փոքր անաչառ մոտեցում ցուցաբերենք այս հարցին, պետք է ցավով փաստենք, որ ամեն բան այդքան էլ այդպես չէ. բացի Հայաստան ուղարկվող տրանսֆերտներից, որոնցից մեր տնտեսության կախումն ուղղակի է, մեր երկրի տնտեսության համար պարզապես անփոխարինելի դեր ունի նաև պղնձի հանքաքարը, որը, ինչպես պարզվում է, գրեթե նույն դերն է խաղում մեր տնտեսական կյանքում, ինչ Ադրբեջանում՝ նավթը:

Այսինքն՝ եթե Բաքուն կախված է նավթի միջազգային գներից, ապա մենք՝ գունավոր մետաղների: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանը ներկայումս աշխարհում բացարձակ ռեկորդակիր է՝ պղնձի գնից ունեցած իր կախվածությամբ: Աշխարհում թերևս չկա որևէ այլ երկիր, որի արտահանման մոտ 30%-ը լինի գունավոր մետաղների, առաջին հերթին՝ պղնձի հանքաքարը:

Իրավիճակն առավել պատկերավոր ներկայացնելու համար թույլ տվեք մեջբերել որոշ վիճակագրական տվյալներ, որոնք կփաստեն մեր խոսքերը. անցած տարվա 11 ամսվա ընթացքում, օրինակ, Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ 345 միլիոն դոլարի ապրանք: Դրանից մոտ 425 միլիոն դոլարը բաժին է հասնում հանքահումքային արտադրանքին: Այլ կերպ ասած՝ մեր երկրից արտահանված ապրանքների ավելի քան 31%-ը կազմում են հանքահումքային ապրանքները, հիմնականում՝ պղնձի հանքաքարը: Ոմանք կարող են ասել՝ ի՞նչ է եղել որ, նորմալ է, եթե մեր ընդերքը մեզ շնորհել է բարիքներ, որոնցից մենք հաջողությամբ կարող ենք օգտվել, ինչո՞ւ չանել դա: Միանշանակորեն համաձայն կլինեի այդ տեսակետին, եթե չլիներ մի կարևորագույն հանգամանք. Հայաստանը հետզհետե վերածվում է բացառապես պղինձ արտահանող երկրի: Ստացվում է, որ մենք ժամանակակից աշխարհում չենք կարողանում արտադրել այնպիսի մրցունակ արտադրատեսակներ, որոնք թույլ կտային մեզ նվազեցնել մեր տնտեսության կախումն ընդերքից: Չէ՞ որ, բոլորս ենք հասկանում, որ Երկրի ընդերքը ամենևին էլ անսպառ չէ, և վաղ թե ուշ այն կսպառի իրեն՝ կանգնեցնելով մեր տնտեսությունը կատարյալ «կրախի» առաջ: Դուք հիմա հավանաբար մտածում եք՝ գույներն ենք խտացնում, խնդրեմ, թո՛ղ մեր փոխարեն բարբառեն թվերը. անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը կազմել էր 1 միլիարդ 412 միլիոն դոլար, որից միայն 340 միլիոն դոլարն էր հանքահումքային արտադրանք, կամ ընդհանուրի 24%-ը: Սա նշանակում է, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում հանքաքարի արտահանման մասնաբաժինն ընդհանուրի մեջ աճել է՝ 24%-ից հասնելով 31%-ի: Դոլարային արտահայտությամբ՝ հանքաքարերի արտահանումը աճել է 75 միլիոն դոլարով: Հայաստանում անցած տարվա 11 ամսվա ընթացքում արտադրվել է 283 հազար տոննա պղնձի խտանյութ՝ 2014-ի' 175 հազար տոննայի փոխարեն:

Այս ամենն իբր բավարար չէր, հիմա էլ պարզվում է, որ պղնձի միջազգային գինը, կարծես ի հեճուկս մեզ, շարունակում է սահուն կերպով նվազել, ինչը, առաջին հերթին, պայմանավորված է այդ մետաղի հիմնական սպառողի՝ ՉԺՀ-ի տնտեսական վիճակով: Ամենասարսափելին այն է, սակայն, որ, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին Չինաստանում այս մետաղի պահանջարկը ոչ մի կերպ չի աճելու, ինչն էլ նշանակում է, որ պղնձի գինը շարունակելու անշեղորեն անկում ապրել:

Դե հիմա գնա՛, կառավորությո՛ւն, տնտեսությո՛ւն զարգացրու… Նման փաստի առաջ չկանգնելու համար, ինչպես ասում են, հարկավոր էր նախօրոք մտածել: Իսկ նախօրոք մտածելու փոխարեն մերոնք նախօրոք չգիտես թե ինչով էին զբաղված. այսպիսի իրավիճակի պատճառը տնտեսության համար ապագայի տեսլական չունենալն է: Գործում են անկազմակերպ, խնդիրներին տալիս իրավիճակային լուծումներ, անգամ այնպիսի խնդիրներին, որոնց լուծումը հստակորեն մշակված ստրատեգիա է պահանջում, առանց որի ամեն բան իզուր է, ամեն բան անիմաստ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված