Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա. Արմեն Մուրադյան (տեսանյութ)
Հասարակություն
«Համաճարակ չկա, և բացատրեմ՝ ինչու. համաճարակը բավականին բարդ հաշվարկի ենթարկվող և բանաձևերով հաշվառվող ցուցանիշ է: Խոսքը 1.5 անգամ ավելի հիվանդացության շեմը գերազանցող թվին է վերաբերում, և համաճարակ հայտարարվում է, եթե այդ շեմը 4-ից 5 անգամ է գերազանցվում: Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նախարարը նշել է նաև, որ ոչ աշխատանքային օրերին ամբողջ առողջապահական համակարգը աշխատել է արտակարգ ռեժիմով, ստեղծված է եղել արագ արձագանքման համապատասխան խումբ:
Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պոլիկլինիկաները կշարունակեն աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին:
Մանրամասն՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից