Վախճանվել է Yardbirds-ի և Rolling Stones-ի նախկին մենեջեր Ջորջիո Գոմելսկին
Գիտություն և Մշակույթ
82 տարեկան հասակում մահացել է Yardbirds և Rolling Stones խմբերի նախկին մենեջեր Ջորջիո Գոմելսկին, հայտնում է Ultimate Classic Rock-ը: Առկա տեղեկություններով՝ նա մահացել է քաղցկեղից:
Ծագումով Վրաստանից Գոմելսկին առաջին անգամ ճանաչվածություն է ձեռք բերել որպես լոնդոնյան Crawdaddy Club ակումբի սեփականատեր: Նա եղել է Rolling Stones խմբի մենեջեր, մինչև նրան փոխարինել է Էնդրյու Լուգ Օլդեմը:
Գոմելսկին համագործակցել է նաև Yardbirds-ի հետ: Ենթադրվում է, որ հենց ինքն է առանցքային դեր խաղացել թիմի ձևավորման մեջ: Նա ոչ միայն այդ խմբի մենեջերն էր, այլև «For Your Love» և «Having a Rave Up with the Yardbirds» ալբոմների պրոդյուսերը: Բացի այդ, Գոմելսկին աշխատել է Led Zeppelin-ի հետ: Նա եղել է նաև Marmalade Records-ի հիմնադիրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)