«Տամիֆլյուն» դեղատներում կլինի ոչ ավել, քան 11.500 դրամը. նախարար (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ «Տամիֆլյու» կոչվող դեղամիջոցին, որն այս օրերին ամենամեծ պահանջարկն ունի:
Այդ դեղը պանացեա չէ, այսինքն՝ բոլոր հիվանդությունների բուժիչը չէ, այն ունի ինչպես հատուկ ցուցումներ, այնպես էլ հակացուցումներ, այդ պատճառով բոլոր հիվանդանոցներում եղել է անխափան և անվճար սկզբունքով «Տամիֆլյուն» տրամադրվել է»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է դեղի գնին, նախարարը նշեց, որ այն երբևէ արժեցել է 6.000 դրամ, իրենք ուսումնասիրել են այդ հարցը, և 2009 թվականից 9.000 դրամից նվազ գին երբևէ չի եղել:
«Կարծում եմ, որ դեղատներում կլինի արդեն ոչ ավել, քան 11.500 դրամը»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանը եզակի երկրներից է, որը «Տամիֆլյուն» անվճար է տրամադրել հիվանդանոցային ցանցում:
Մանրամասն՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից