Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին 

Ֆուտբոլն իմը չէ, ձերը չէ, ֆուտբոլն ամբողջ ազգինն է, Վարուժան Սուքիասյանը՝ հավաքականի մասին

Սպորտ

Տղաների մեջ պետք է սերմանենք հաղթողի հոգեբանություն, որովհետև իրոք պարտվողի հոգեբանությունը խոր նստվածք է տվել: Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ֆուտբոլի ժամ» հաղորդման շրջանակներում՝ ազգային ընտրանու մասին խոսելիս:

«Հավաքականում շատ արդար ընտրություններ են լինելու, ես ինքս եմ ամեն ինչ որոշելու, և որ ամենակարևորն է, կարծում եմ՝ մեր խաղով ֆուտբոլասերներին կբերենք խաղադաշտ: Որոշ ֆուտբոլիստների հետ հանդիպել եմ, ոմանց հետ նորից պետք է հանդիպեմ: Բացի դրանից, մեծ ուշադրություն եմ դարձնելու տեղի կադրերին: Բացի «Ուլիսից», բոլոր ակումբներից հրավիրվող ֆուտբոլիստներ ունենք, ու պետք է նրանք հավաքականում խաղան: Տղաների մեջ պետք է սերմանենք հաղթողի հոգեբանություն, որովհետև իրոք պարտվողի հոգեբանությունը խոր նստվածք է տվել, բայց մենք նրանց այդ վիճակից կհանենք, ես հավատում եմ մեր տղաներին: Պիզելին, Օզբիլիսը և որոշ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա չունեն, և պետք է մտածենք այդ մասին: Աստված տա՝ նրանք շուտ թիմ գտնեն և պրակտիկա ունենան: Ֆուտբոլասերներից հարցեր են լինում, որոնց պատասխանեմ՝ ես կորոշեմ՝ ում եմ կանչելու, ում՝ ոչ: Կարծում եմ՝ ֆուտբոլասերը կզգա, որ արդար ընտրություն եմ կատարում: Ով խաղային պրակտիկա ունեցավ, հնարավոր է՝ ընդգրկեմ ազգային հավաքականում»:

Խոսելով նախապատրաստական փուլի ժամանակահատվածի մասին՝ մարզիչն ասել.

«Ֆեդերացիայի նախագահը մեզ բոլոր հնարավորությունները տվել է: Խաղ կանցկացնենք երիտասարդական հավաքականի հետ՝ տեղի կադրերով: Մարտի 24-ին կունենանք հանդիպում Բելառուսի հետ, երկրորդ խաղը դեռ պարզ չէ, թե ում հետ կլինի, որից հետո կմեկնենք շրջագայության՝ ԱՄՆ: Կհասցնենք լավ ճանաչել տղաներին, խաղային օղակներում համագործակցություն ստեղծել: Բոլոր հնարավորությունները կան, եթե վատ արդյունք եղավ, բոլորը վերցնում եմ ինձ վրա»: 

Այն հարցին, թե արդյոք այս վիճակով հավաքականը կարո՞ղ է պայքարել Աշխարհի առաջնության համար, մարզիչն ասել է.

«Ժառանգությունը լավը չէ, բայց ինքս մաքսիմալիստ եմ. մինչև վերջին ուժերն աշխատելու ենք:

Իհարկե, կլինեն ֆուտբոլիստներ, ովքեր չեն հրավիրվի հավաքական: Դա կապված կլինի իմ ցանկության, նրանց խաղային պրակտիկայի հետ: Եթե ունենան խաղային պրակտիկա՝ կհրավիրվեն, եթե ինձ մոտ փորձեն անգամ իրենց «եսը» ցույց տալ, կամ մարզումներին չմասնակցեն, դուռը միշտ իրենց համար բաց է՝ անկախ անուններից: Հավաքականն ազգի պատիվն է: Ֆուտբոլն իմ չէ, ձերը չէ, ֆուտբոլն ամբողջ ազգինն է, ֆուտբոլասերինն է, և ով գա, պետք է նվիրվի: Արտասահմանից ֆուտբոլիստներ տեսադաշտում կան: Օր ու գիշեր հետաքրքրվում ենք, հեռախոսազանգեր ենք ունենում նրանց հետ»:

Յուրա Մովսիսյանի հնարավոր տեղափոխությանն անդրադառնալով՝ մարզիչն ասել է, որ չգիտի՝ ինչպես են այնտեղ մարզվում, հարձակվողը խաղային պրակտիկա կունենա՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում, մարզիչը խորհուրդ է տվել չշտապել:

Խոսելով Աշխարհի առաջնությանը մեր մրցակիցների մասին՝ Սուքիասյանը նշել է.

«Արդեն վերլուծում ենք մեր մրցակիցների խաղերը, կարծում եմ՝ անպայման կգնամ հակառակորդների խաղերը դիտելու: Մրցակիցների խաղերն ուսումնասիրելու հարցում, կարծում եմ, թերացումներ չենք ունենա: Մեր ընտարական խմբում բոլորն էլ ֆավորիտներ են, նույն Ղազախստանը, նույն Մոնտենեգրոն:

Պատրաստ եմ հանդիպել լրագրողների, ֆուտբոլասերների հետ, երբ ցանկանան՝ ես պատրաստ եմ»,- նշել է Վարուժան Սուքիասյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել է
Ամենադիտված