Փոթիում գնդակոծվել է քաղաքի դատախազի ավտոմեքենան
Վրաստան
Փոթիում կրակ են բացել քաղաքի դատախազ Ալեքսանդր Գոգուաձեի «Հյունդայ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Նախնական տվյալներով՝ արձակվել Է չորս կրակոց: Հրաձիգը հետիոտն է եղել: Ավտոմեքենան վարում էր դատախազն ինքը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Հրաձգությունից ոչ ոք չի տուժել: Կոտրվել են ավտոմեքենայի ապակիները:
Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: Կրակողը թաքնվել է հանցագործության վայրից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից