Մենք չենք կարող լուծել այդ խնդիրը. Վացկեն՝ «Բորուսիայի» չեմպիոն դառնալուն չի հավատում
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն չի հավատում, որ իր թիմը Գերմանիայի չեմպիոն դառնալու հնարավորություն ունի: Վացկեն կարծում է, որ «Բավարիան» չափից ուժեղ է:
«Մենք չենք կարող լուծել այդ խնդիրը: «Բավարիան» առաջին տեղում է և չափանիշ է հանդիսանում Եվրոպայում»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածից հետո դորտմունդցիները 38 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են և մյունխենյան թիմին զիջում են 8 միավորով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու