Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Հիմք է դրվում՝ կործանելու Հայաստանը

Վերլուծական

Անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում վերջերս երկրում անցկացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընդունված նոր Սահմանադրությանը, փաստը մնում է փաստ, որ այն այլևս անշրջելի իրողություն է, և բոլորս շուտով ստիպված ենք լինելու հաշվի նստել հայաստանյան այն նոր իրականության հետ, որը թելադրելու է մեզ Սահմանադրությունը:

Չնայած դրա կողմնակիցների հավաստիացումներին, թե այն պարունակում է ժողովրդավարական, իրավական պետության կայացման համար անհրաժեշտ բավականաչափ ներուժ, որի պատշաճ իրացումը կարող է նպաստել երկրում սահմանադրականության մակարդակի նշանակալի աճին, փաստը մնում է փաստ, որ այն հեռու է կատարելություն համարվելուց և իր մեջ պարունակում է օրենսդրական խութեր, որոնք այնպիսի հարցեր են առաջ բերում, որոնց, մեր համոզմամբ, որևէ մեկը, այդ թվում՝ Սահմանադրության կողմնակիցները, չեն կարող հեշտությամբ պատասխանել: Նկատի ունենալով այն ցավալի փաստը, որ մեր հասարակությանը ներկայումս հուզող խնդիրների առյուծի բաժինը վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտին, կցանկանայինք առավելապես շեշտադրել այն խնդիրները, որոնք նոր Սահմանադրությունն առաջացնում է հենց այս հարթության մեջ:

Ուսումնասիրելով որոշ հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները՝ հասկանում ես, որ ներկայումս լիարժեքորեն գործող Սահմանադրությունը, որն այնքան փնովվեց «Այո»-ի կողմնակիցների կողմից, որքան էլ տարօրինակ հնչի, բայց որոշ դեպքերում շատ ավելի մեծ երաշխիքներ է տալիս՝ քաղաքացու սոցիալական պաշտպանվածության առումով, քան՝ այս մեկը: Ահավասիկ. նորում փաստացի վերացվել է սեփականության իրավունքի սահմանափակումներից մեկը, այն է՝ «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին»՝ սահմանված հին Սահմանադրությամբ, ինչը նշանակում է, որ վաղ թե ուշ խնդիրներ են առաջանալու բնապահպանների ու սեփականատերերի միջև, քանի որ թողնել ամեն բան սեփականատերերի քմահաճույքին, մեր իրականության պայմաններում նշանակում է՝ բնությունը դատապարտել ապականման. դժվար թե մեր բիզնեսմենները երբևէ համաձայնեն, ասենք, հրաժարվել սեփական բիզնես պրոյեկտներից՝ հանուն երկրում կանաչ տարածությունների պահպանման (մեզ մոտ, ցավալիորեն, փողը վեր է դասվում գրեթե ամեն ինչից):

Հաջորդը վերաբերում է բնական պաշարների խնդրին. ի տարբերություն հին Սահմանադրության՝ նորով պետության վրա դրվում է ոչ թե բնական պաշարների ողջամիտ օգտագործման ապահովման, այլ ընդամենը խթանման պարտավորություն, ինչով ողջ պատասխանատվությունը բարդվում է մասնավորի վրա, իսկ պետությունը մի տեսակ դիտորդի դեր է ստանձնում: Հետընթացը հատկապես վերաբերում է աշխատավորների աշխատավարձերին վերաբերող հարցին: Պարզվում է, որ նոր Սահմանադրությամբ վերացվել է յուրաքանչյուր աշխատողի արդարացի վարձատրության իրավունքը: Ի տարբերություն հին Սահմանադրության, որը հստակորեն սահմանում էր, որ յուրաքանչյուր աշխատող ունի օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունք, նոր Սահմանադրությունն ընդամենն ամրագրում է. «Նվազագույն աշխատավարձը սահմանվում է օրենքով»:

Ինչպես կարելի է եզրակացնել, վերջինս չի կանխարգելում անվանական և փաստացի նվազագույն աշխատավարձերի միջև խզվածքի հնարավորությունը՝ նվազագույն աշխատավարձի հարկման կամ դրանից այլ պարտադիր վճարների գանձման արդյունքում: Պարզ լեզվով ասած՝ այլևս երկրում չի լինելու «նվազագույն աշխատավարձի շեմ» հասկացությունը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր գործատու ըստ իր հայեցողության է սահմանելու իր աշխատողի աշխատավարձի չափը. որքան կուզենա, այնքան էլ կվարձատրի, ու ամբողջ երկրում չի գտնվի գեթ մեկը, ով կարող է ինչ-որ կերպ պարտադրել նրան, ասենք, վճարել գոնե նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք. իր բիզնեսն է՝ ինչպես ուզում, այնպես էլ վարվում է, պետությունն ո՞վ եղավ, որ գա ու իրեն ասի, թե որը որից հետո է:

Նոր Սահմանադրությամբ փոփոխության է ենթարկվել նաև յուրաքանչյուրի՝ իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բավարարման իրավունքի մասին դրույթը: Փոխարենը սահմանվել է յուրաքանչյուր կարիքավորի և տարեցի արժանապատիվ գոյության իրավունքը:

Համաձայնե՛ք, որ այս ամենից ակնհայտ է դառնում ընդամենը մեկ բան. արվել է գրեթե ամեն ինչ՝ թուլացնելու պետության՝ իր քաղաքացիների կյանքում նախկինում ունեցած գոնե որոշակի դրական դերը, ու ամեն բան թողնվել է մասնավորի որոշմանը: Փաստացի ստացվում է՝ մասնավոր սեփականատերերն ու բիզնեսմեններն են որոշելու, թե Հայաստանի քաղաքացիների ահռելի տոկոսն ինչ պայմաններում է ապրելու, որքանով են պաշտպանված լինելու մեր շահերը. նոր Սահմանադրությունը հիմքեր է ստեղծում մեր՝ առանց այն էլ թույլ պետության լիարժեք քայքայման համար: Ուրեմն՝ մնում է՝ պատրաստվենք վատթարագույնին, ժողովո՛ւրդ ջան, ու առանձնակի հույսեր չկապենք, թե կգա մի օր, երբ Հայաստանը կդառնա իրավական երկիր: Այդ առումով մեր երկրում ժամանակը ոչ միայն կանգ է առել, այլև շարժվում է ճիշտ հակառակ ուղղությամբ՝ դեպի գահավիժում:

Դավիթ Բաբոնով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված