ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ 

Հայաստանը՝ բացարձակ առաջատար

Վերլուծական

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջերս կատարված համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների համաձայն, որոնք արվել են՝ պարզելու համար աշխարհի երկրների վարկանիշը՝ կապված դրանցում բնակչության շրջանում քաղցկեղի հետևանքով առաջացած մահացության դեպքերի հաճախականության հետ, քաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը: Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով քաղցկեղից ՀՀ-ում մահանում է տարեկան 229 մարդ: 2-րդ տեղում Զիմբաբվեն է, այնուհետև՝ Հունգարիան, Մոնղոլիան և այլն:

Հետո էլ ասում ենք, թե Հայաստանը զանազան վարկանշային աղյուսակներում երբևէ առաջին տեղը չի բռնում, միջազգային տարբեր ուսումնասիրությունների արդյունքում հրապարակված ցուցակներում մենք գրեթե միշտ հետնապահ դիրքերում ենք… Խնդրեմ, էլ առաջին տեղը բռնելն ինչպե՞ս է լինում, սրանից էլ «լավ» առաջին տե՞ղ: Ծաղկում ենք, է՜, ծակում: Թե հատկապես ինչի հետ է կապված այս մռայլ ցուցակում Հայաստանի ունեցած առաջատար դիրքը, մնում է միայն կռահել, սակայն ակնհայտ է, որ Զիմբաբվեի ու Մոնղոլիայի հետ գրեթե միևնույն հորիզոնականում հայտնվելը, ինչպիսի վարկանշային աղյուսակ էլ լինի, չի կարող երկրի կայացվածության մասին վկայել: Եթե անսանք մասնագետների կարծիքին, ապա նրանք, որպես քաղցկեղածին առաջնային գործոններ, մատնանշում են բնակչության վատառողջ ապրելակերպն ու վատորակ սնունդը: Բայց եթե առաջինը կախված է հիմնականում մարդու անձնական կամքից, ապա երկրորդը, համաձայնե՛ք, պետության բացթողման արդյունք է, ոլորտում ճիշտ քաղաքականության բացակայության հետևանք: Սա նշանակում է, որ մեր երկրում դեռևս չի վերահսկվում սննդի որակը. ով ինչ ցանկանում՝ վաճառում է՝ առանց հաշվի առնելու սննդի անվտանգության պահպանման պարտադիր կանոնը:

Բայց կա ևս մի ոլորտ, որը, ինչպես հասկանում եք, ուղղակիորեն կապված է քաղցկեղի հետ. առողջապահության համակարգն է: Պարզվում է, որ մեր երկրի առողջապահական համակարգը, որքան էլ այն գովերգվի ոմանց կողմից, դեռևս որակյալ ու մատչելի սպասարկում, բուժում չի կարողանում առաջարկել ազգաբնակչությանը: Բոլորին էլ հասկանալի է, որ քաղցկեղը մեկ օրում չէ, որ առաջանում է. այն, ըստ էության, մարդու օրգանիզմում ժամանակին չկանխարգելված վտանգավոր ու մահացու նորագոյացություն է, որը, սակայն, իր նախնական փուլերում միանգամայն բուժելի կարող է լինել, ու բանը չհասնի մահվան: Զարգացած երկրներում, երբ մարդն իր մոտ հայտնաբերում է թեկուզև ինչ-որ բարորակ նորագոյացություն, ապա շտապում է հիվանդանոց՝ համապատասխան բուժում ստանալու համար: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ: Մեր բնակչության ահռելի մասը, գտնվելով սոցիալական բարդ պայմաններում, շատ հաճախ ստիպված է լինում կա՛մ առհասարակ անտեսել առաջացած առողջական խնդիրները, կա՛մ, որն ամենասարսափելին է, զբաղվել ինքնաբուժությամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ. արդյունքում ունենում ենք վաղաժամ կորուստներ, մահեր, ինչը չի կարող մեզ ցավ չպատճառել:

Որքան էլ թմբկահարվի, թե արվում է ամեն ինչ՝ երկրում բժշկությունը քաղաքացիների համար մատչելի դարձնելու համար, փաստը մնում է փաստ, որ բնակչության շրջանում տիրող ներկայիս սոցիալական պայմանների պարագայում խոսել Հայաստանում մատչելի բժշկության մասին, անհիմն կլիներ, քանի որ, ինչպես ասում են, մեր ամեն մի կոպեկը հաշված է, իսկ այդ հաշիվներում, ցավոք, շատ հաճախ բացակայում է սեփական առողջության մասին հոգ տանելու բնական պարտավորվածությունը, ինչը, համաձայնե՛ք, նաև մենթալիտետային խնդիր է. հայ ենք, չէ՞, ի վերջո. մինչև «դանակը ոսկորին չհասնի», բժշկի չենք դիմում, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք. առաջինն ենք աշխարհում…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը
Ամենադիտված