ՀՀ ՏԿԱԻՆ-ում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ
Հայաստան
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հունվարի 15-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցությանը մասնակցել են Բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման ու Համայնքային ծառայության հարցերի վարչությունների աշխատակիցները:
Մոտ ապագայում նախատեսվում է վերոհիշյալ երկու վարչությունների միացում' Համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Ա. Սողոմոնյանի ղեկավարությամբ: «Ձեր վարչության առջև շատ գերակա խնդիրներ կան: Ես հետևելու եմ, որ նախկինում եղած թերություններն ի սպառ չեզոքացվեն»,- ընդգծել է նախարար Արմեն Երիցյանը:
ՏԿԱԻ նախարարը վարչությունների ղեկավար անձնակազմին հանձնարարել է խստորեն հետևել նոր ձևավորվող վարչության աշխատակիցների կարգապահությանը, լինել հնարավորինս խստապահանջ և ստեղծել ակտիվ աշխատանքային միջավայր:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը