Mango-ն Քենդալ Ջեններին Էթնիկ զգեստ Է հագցրել
Այլ
Ամերիկացի մոդել Քենդալ Ջենները, որը Քիմ Քարդաշյանի քույրն Է, մասնակցել Է Mango բրենդի գովազդային արշավին: Նա ներկայացրել Է մի հագուստ, որը կարված Է Tribal Spirit շարքի Էթնիկական ոճով:
Հագուստը ներկայացված Է մանանեխագույնի եւ ավազագույնի երանգներով:
«Ես ուրախ եմ, որ ինձ են ընտրել շնորհանդեսի համար: Ինձ դուր են եկել մոդելները, գործվածքները եւ ձեւերը. դրանք իսկապես արտացոլում են բնության հմայքը՝ ոգեշնչման աղբյուր դառնալով այդ հավաքածուի համար»,-ասել Է Ջենները:
Mango-ն մասս-մարկետ սեգմենտի հագուստի արտադրող Է. ընկերությունը հիմնադրվել Է 1984 թվականին: Կենտրոնակայանը գտնվում Է Բրյուսելում: 2014 թվականին բրենդը թողարկել Է plus-size Violeta by Mango հագուստի շարքը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից