Հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել 148 մարդ
Հասարակություն
Հանրապետության հիվանդանոցներից հունվարի 15-ին ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը' մինչև 18 տարեկան:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում, նրանցից 37-ի մոտ ախտորոշված էր թոքաբորք (21-ը' մինչև 18 տարեկան): H1N1 վարակով երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։
Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված մեկ այլ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Այժմ հիվանդի վիճակը բարելավվել է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից