Հանցավորության լավագույն կանխարգելումը անպատժելիության մթնոլորտի բացառումն է. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ, լուսանկարներ)
Հասարակություն
Հունվարի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Օրակարգում վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2015 թվականի աշխատանքի ամփոփումն էր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը քննության առարկա դարձրեց հատկապես թերություններն ու բացթողումները, որոնց պատճառների վերլուծությունն ու վերացումը թույլ կտան բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ կատարողական կարգապահության ամրապնդման, աշխատանքների վերահսկողության և համակարգման մեխանիզմների, չբացահայտված հանցագործությունների, անչափահասների հետ տարվող աշխատանքի խնդիրներին:

Ոստիկանության պետն ընդգծեց, որ հանցավորության լավագույն կանխարգելումը անպատժելիության մթնոլորտի բացառումն է, և գնահատելով այդ ուղղությամբ օպերատիվ ծառայությունների աշխատանքը՝ կարևորեց երիտասարդ կադրերի ընտրության, պատրաստման ու նրանց պրակտիկ գործունեության մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության պետերին և ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց բարելավել կատարողական կարգապահությունը, ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ, մշակել և գործի դնել հանձնարարականների հսկողության մեխանիզմներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից