«Իրավունք». Հիվանդությունը, որի պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է ԱՄՆ բուժվելու և հետաձգել որդու պսակադրությունը
Հայկական Մամուլ
«ՀՀ նախկին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու օր առաջ արդեն իսկ մեկնել է ԱՄՆ՝ բուժման նպատակով, ինչի վերաբերյալ հունվարի 8-ին քննարկում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ։ Եվ թեպետ ՀԱԿԿ գրասենյակը փորձում է լռություն պահպանել հիվանդության պատճառի և իր առաջնորդի առողջական վիճակի մասին, բայց մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Լ. Տեր-Պետրոսյանի մոտ ենթաստամոքսային գեղձի սրացման խնդիր է ի հայտ եկել։
Ի դեպ, հավելենք նաև, որ Լ. Տեր-Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված՝ հետաձգվել է նրա որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությունը՝ Հանրային հեռուստատեսության հաղորդավարահի Աննա Ավանեսյանի հետ, որը որոշակի շրջանակների պնդմամբ՝ պետք է կայանար այս ամսվա վերջին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից