Մովսիսյանն իսկական ռմբարկու է. Քրեյգ Վայբելը՝ Մովսիսյանի տեղափոխության մասին
Սպորտ
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վայբելը հայտարարել է, որ ուրախ է Յուրա Մովսիսյանի թիմ վերադարձի համար:
«Մովսիսյանն իսկական ռմբարկու է: Ըստ վիճակագրության՝ նա արդյունավետ է ամենուր, որտեղ խաղում է: Հիմա նա գտնվում է ուժերի ծաղկման շրջանում: Ցանկանում ենք, որ մեր թիմ գան բարձրակարգ ֆուտբոլիստներ, և Յուրան նրանցից մեկն է: Ուրախ ենք, որ նա վերադարձավ մեր թիմ»,- Վայբելի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանն ամերիկյան ակումբում հանդես է եկել 2007-2009թթ-ին:
Նոր պայմանագրով Մովսիսյանը MLS-ի թիմում հանդես կգա վարձավճարով՝ մինչև 2016թ-ի դեկետեմբերի 1-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու