Լեոնարդո Դի Կապրիոն ցանկություն է հայտնել խաղալ Վլադիմիր Պուտինի դերը
Այլ
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հաճույքով պատրաստ է խաղալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը:
«Պուտինը շատ, շատ, շատ հետաքրքիր կլիներ, ես հաճույքով կխաղայի նրա դերը», - ասել է դերասանը:
Դի Կապրիոյի խոսքով՝ ինքը անձամբ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ մի քանի տարի առաջ Սանկտ-Պետերբուրգում՝ սիբիրյան վագրերի փրկմանը նվիրված համաժողովի ժամանակ:
Դերասանը հավելել է, որ հիացած է Ռուսաստանի պատմությամբ: «Լենինը նույնպես հետաքրքիր դեր կլիներ: Ես հաճույքով կղախայի նաև Ռասպուտինի դերը: Կարծում եմ, որ Ռուսաստանի պատմության մասին ավելի շատ կինոնկարներ պետք է լինեն», - նշել է հոլիվության աստղը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից