Zoolander 2 ֆիլմի նոր թրեյլերը համացանցում է (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Paramount Pictures ստուդիան հրապարակել է «Օրինակելի արու 2» (Zoolander 2) կինոկատակերգության նոր թրեյլերը:
Ֆիլմի ռեժիսորն է Բեն Սթիլերը: Նա և Օուեն Ուիլսոնը ֆիլմում մարմնավորում են գլխավոր հերոսներին:
Սթիլերի հերոսը Դերեկ Զուլանդերն է՝ աշխարհում թիվ մեկ տղամարդ մոդելը, Ուիլսոնն էլ մարմնավորում է նրա մրցակցին: «Օրինակելի արու» ֆիլմի առաջին մասը, որը լույս է տեսել 2001-ին, Սթիլերի երրորդ ռեժիսորական աշխատանքն էր: Gazeta.ru-ն հիշեցնում է, որ նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 12-ին: Կինոնկարում խաղում է նաև Բենեդիկտ Քամբերբատչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)