Պարզաբանում ռուսական «Ռեգնում»-ի՝ «Ընտրացուցակների խնդիրները Հայաստանում» հոդվածի վերաբերյալ
Իրավունք
Վերջին տարիներին Հայաստանում մեծ զարգացումներ կան քաղաքացիների անհատական տվյալների հաշվառման, տվյալների շտեմրարանների որակի բարելավման առումով։ Այս գործընթացում արմատական նշանակություն ունեցավ քաղաքացիների նույնականացման համակարգի ներդրումը և հատկապես այդ համակարգի կիրառումը տվյալների տարբեր շտեմարաններում։ Այսօր պետության կողմից կառավարվող հիմնական շտեմարաններում ներառված են սոցիալական ապահովության քարտի համարները՝ ապահովելով նույնականացումը և բացառելով տվյալների կրկնությունները։
Հատկանշական է սոցիալական ոլորտում տվյալների փոխանակման ավտոմատ համակարգի ներդրումը, որին միացած են ինչպես ոլորտի, այնպես էլ այլ գերատեսչությունների տվյալների շտեմարանները։ Համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով նախարարությունն ստանում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում հաշվառվող մահացած անձանց տվյալները։ Նույն կարգով այս տեղեկատվությունն ստացվում և կիրառվում է նաև ՀՀ Բնակչության պետական ռեգիստրում՝ ՀՀ ԿԱ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից։
Սոցիալական ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքի պատասխանատուների ջանքերով ներդրված համակարգերը լիարժեք լուծում են հոդվածում առաջ քաշված խնդիրները' որակապես և էականորեն գերազանցելով պարոն Մուրադյանի առաջարկած լուծումներին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում