Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը (մայիսի 3-ի դրությամբ)

Իրավունք

Ոստիկանության Մալաթիայի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 27.04.2012 թ.- ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վարդան Ջհանգիրյանի լիազոր ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումի քննարկմամբ պարզվել է, որ վերջինս հայցով դիմել է դատարան ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու ՀՀԿ անդամ Կարեն Բոթոյանի թեկնածությունն անվավեր համարելու համար: 27.04.2012 թ. ժամը 19:30-ի սահմաններում, Կ. Բոթոյանի լիազոր ներկայացուցիչ Համլետ Պապոյանը զանգահարել է Վ. Հովսեփյանին՝ վերջինիս հետ դատարան ներկայացրած հայցը քննարկելու և դրա անհիմն լինելը ապացուցելու համար: Հեռախոսազրույցի ընթացքում Հ.Պապոյանի ձեռքից հեռախոսը վերցրել է Կ. Բոթոյանի համակիր Սերգեյ Մանուկյանը և դատարան դիմելու համար ամոթանք և հայհոյանք է տվել Վ. Հովսեփյանի հասցեին:
Նկատի ունենալով, որ Վ.Հովսեփյանին զանգահարել են Սևան քաղաքից՝ Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ցուցումով նյութերը տարածքային ենթակայության կարգով 28.04.2012 թ. ուղարկվել են ոստիկանության Սևանի բաժին:

Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 28.04.2012թ. - Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի 26.04.2012 թ. համարի «Աջափնյակում հնարավոր են զոհեր» վերտառությամբ հոդվածի՝ Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահան Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովի անդամներին, իր վստահված անձանց, շտաբի պետերին հրավիրում և ավտոմատները պատերից կախելով սպառնում են: Նյութերը նախապատրաստվում են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում:

Ոստիկանության Շենգավիթի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 28.04.2012 թ. - «Իդիթօրդ Օրգ» ինտերնետային կայքում «Ժառանգություն» կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբի կողմից տրամադրված «Կաշառք և արտոնություններ» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Շենգավիթի վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51 շենքում գտնվող «Լճափ» համատիրությունը վերածվել է ՀՀԿ նախընտրական շտաբի, որի աշխատակիցները քաղաքացիների անձնագրերի տվյալներն են վերցնում և յուրաքանչյուր քվեի դիմաց խոստանում 8.000 դրամ ընտրակաշառք, որը պետք է ստանա ընտանիքի լիազորված անձը, որպես «ակտիվիստի» աշխատավարձ: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին
Նախապատրաստվում են նյութեր- «Ժողովուրդ» օրաթերթի 28.04.2012 թ. թիվ 72 համարում  «10.000 դրամ ընտրակաշառք ծանոթով» հոդվածում նշվում է, որ Գյումրի քաղաքի թիվ 9 նախակրթարանում և Անի թաղամասում գտնվող «Պրեստիժ» վաճառատան մոտ գտնվող 5 հարկանի բազմաբնակարան շենքերից մեկում ոմն Մարիամ բաժանում է 10.000-ական դրամ: Լրագրողները ներկայացել են որպես տվյալ ընտրատարածքի ընտրողներ և գնացել խոստացված գումարը ստանալու, սակայն վերջիններիս փոխանցել են, որ արդեն ուշացել են և, որ Մարիամ անունով կինը նախ պետք է գրանցի իրենց անունները:

Նույն իրավիճակն է եղել նաև թիվ 9 նախակրթարանում, որտեղ լրագրողներին հայտնել են, որ գումարը ստանալ չեն կարող, քանի որ արդեն ուշացել են և զգուշացրել, որ գումարը ստանալու համար պետք է գրանցվել ու նաև ծանոթ ունենալ: Նյութերը նախապատրաստվում են Շիրակի մարզի քննչական բաժնում:

Ոստիկանության Մասիսի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 29.04.2012 թ.- Սվետլանա Միքայելյանը հաղորդում է տվել, որ նույն օրը ՀՀ ԱԺ մեծամասնական պատգամավորության ՀԱԿ թեկնածու Գևորգ Գևորգյանի նախընտրական բուկլետները բաժանելիս Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 92 շենքի բակում կանանց հետ աղմուկ բարձրացնելու համար վիճաբանել է Վարդան Բարսեղյանի հետ, որի ընթացքում վերջինս հրել է Ս. Միքայելյանին և պատճառել ֆիզիկական ցավ: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 30.04.2012 թ.- ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է տվել, որ Ավան համայնքի թիվ 3 և 6 փողոցներում իր և իր վստահված անձանց կողմից նախընտրական քարոզարշավ իրականացնելու ժամանակ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են իրենց լիազորությունների իրականացմանը:

Պարզվել է, որ նշված երիտասարդներից մեկը ԵՊՃՇՀ քոլեջի 1-ին կուրսի սան, 1997 թ. ծնված Սամվել Իսահակյանն է, որը նույն օրը Ավանի 3-րդ փողոցում պատռել է «Ժառանգություն» կուսակցության բուկլետը: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Շենգավիթի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 30.04.2012 թ. - «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ անդամ Արման Վեզիրյանը հաղորդում է տվել, որ նույն օրը Սեդրակ Սեդրակյան փողոցում բուկլետներ բաժանելու ժամանակ մի տղամարդ վիճաբանել է իր հետ և բռունցքով 2 անգամ հարվածել իր ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք: Պարզվել է, որ նշված անձը 1967 թ. ծնված Տիգրան Մանուկյանն է: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Էրեբունու բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 30.04.2012 թ.- ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, «Միավորված հայեր» կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սիմա Իսկանդարյանը հաղորդում է տվել, որ նույն օրը նշված կուսակցության անդամներ Սամվել Մհերյանի և ոմն Մամիկոնի հետ «Այրարատ» կինոթատրոնի տոնավաճառում ցանկացել են բաժանել կուսակցության նախընտրական բուկլետները, սակայն տոնավաճառի անվտանգության 4 աշխատակիցներ չեն թույլատրել՝ խոչընդոտելով իրենց աշխատանքներին: Պարզվել է, որ նշված անձինք են «Նարեկ» ՍՊԸ հսկիչներ Սամվել Ավետիսյանը և Արայիկ Մկրտչյանը: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունք
Նախապատրաստվում են նյութեր- 02.05.2012 թ.- Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակչուհի Մարիամ Կարապետյանը ահազանգել է ոստիկանություն, որ 01.05.2012 թ. Նահապետավան գյուղում ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, իսկ վաղը ընտրակաշառք է բաժանելու ԲՀԿ-ն:
Նյութերը նախապատրաստվում են Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում:

Ոստիկանության Արտաշատի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- «Իպրես.ամ» ինտերնետային կայքեջում 27.04.2012 թ. զետեղված հոդվածում նշվել էր, որ Դվին գյուղի համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Արծրուն Աբրահամյանը 10.000 դրամ ընտրակաշառք է բաժանում իր աշխատասենյակում: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 02.05.2012 թ.- «Ժողովուրդ» օրաթերթի 02.05.2012 թ. թիվ 74 համարում «Փաստեր չկան ու չկան» վերտառությամբ հոդվածում նշված է, որ քաղաքացիներից մեկը դժգոհում է, որ «Գյումրու Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի փողոցի շենքերի բնակիչներին ԲՇՏ աշխատակցուհի ոմն Ռուզաննան բաժանում է 10.000-ական դրամ»: Նյութերը նախապատրաստվում են Շիրակի մարզի քննչական բաժնում:

Ոստիկանության Շենգավիթի բաժին
Նախապատրաստվում են նյութեր- 03.05.2012 թ.- «Ժամանակ» օրաթերթի 11.04.2012 թ. համարում տպագրված «Բուժեք կատարակտը ԲՀԿ հետ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:

Ի լրումն
Ոստիկանության Թումանյանի բաժին
Նախապատրաստվել են նյութեր- 20.04.2012 թ.- Ճոճկան գյուղի գյուղապետ Սամվել Գիգոլյանը հաղորդում է տվել, որ 19.04.2012 թ. ժամը 18-ի սահմաններում անչափահասներ՝ 1998 թ. ծնված Գարիկ Հովակիմյանը և 2000 թ. ծնված Գևորգ Վարդանյանը պատռել են փակցված 5 ընտրացուցակները: 30.04.2012 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին
Նախապատրաստվել են նյութեր- 17.04.2012 թ. - ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը հաղորդում էր տվել, որ 2012 թ. ապրիլի 14-ից 16-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից պատռվել է Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 29 շենքի պատին փակցված 106.67 դրամ արժողությամբ իր քարոզչական պաստառը: 28.04.2012 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված