Թուրք կանայք պատերազմ են հայտարարել ԻԼԻՊ-ի նախկին սեքս-ստրկուհիներին
Աշխարհ
Թուրքիայում կանանց գումարտակ է ձևավորվել, որն աջակցում է «Իսլամական պետության» ահաբեկիչներին: Արմատական տրամադրված տիկնայք ծրագրում են սպանել ԻՊ-ի մրցակիցներին: Նրանք սպառնալիքներով տեսաուղերձ են հրապարակել: Տեսանյութում պատկերված են հրացաններով, գնդացիրներով և նռնակներով զինված՝ փարանջայով կանայք:
Նրանք ցանկանում են պայքարել Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» դեմ, որոնց շարքերին վերջերս միացել են իսլամիստների նախկին սեքս-ստրկուհիները: Եզդի կանայք, որոնց հաջողվել է փախչել ԻԼԻՊ-ից, ցանկանում են օգնել տղամարդկանց ազատագրել ահաբեկիչներից Սիրիան և Իրաքը: Բացի այդ, եզդի կանանցից շատերը բռնաբարությունների զոհ են դարձել, այնպես որ նրանք երազում են վրեժխնդիր լինել իրենց տանջողներից: Այժմ նախկին պատանդները զինվորական վերապատրաստում են անցնում:
Այդ կերպ, Մերձավոր Արևելքում կարող են հանդիպել մինչև ատամները զինված «թույլ» սեռի ներկայացուցիչներ, ովքեր պատրաստ են սպանել միմյանց. ոմանք պայքարելու են հանուն մոլեռանդների գաղափարախոսության, մյուսները՝ ազատության համար:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում