Թուրքիայում Սաուդյան Արաբիայի զորքերը կտեղակայվեն
Աշխարհ
Սաուդյան Արաբիան պատրաստվում է «Ինջիրլիք» թուրքական ավիաբազա ինքնաթիռներ և զինվորական անձնակազմ ուղարկել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Yeni Şafak օրաթերթին տված հարցազրույցում:
«Կոալիցիայի յուրաքանչյուր նիստի ընթացքում մենք ընդգծում ենք ԻՊ-ի դեմ պայքարում արդյունքի վրա կենտրոնացած լայն ռազմավարությունը: Եթե այն հայտնվի՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան կկարողանան ցամաքային գործողություն սկսել Սիրիայում», - մեջբերում է պարբերականը նախարարի խոսքերը:
Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ սաուդյան պատվիրակությունը նախկինում ճանաչողական այց է կատարել բազա:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում