Հակահերոս Օբաման, փարանջայով Մերկելն ու ծաղրածուի հագուստով Պորոշենկոն՝ Մյունխենում. ԱՄՆ-ի կիևամետ քաղաքականությունը՝ ծաղրի առարկա
Աշխարհ
Մյունխենում, որտեղ այսօր՝ փետրվարի 13-ին անցկացվում է եվրոպական անվտանգության հարցերով կոնֆերանսը, ակտիվիստները, ովքեր իրենց հակաֆաշիստներ են անվանում, անսովոր հանրահավաք են կազմակերպել: Ակցիայի կազմակերպիչների թվում հիմնականում տեղացի բնակիչներն են, ինչպես նաև Բեռլինից և Դրեզդենից մարդիկ. փոխանցում է LifeNews-ը:
Ներկայացման գլխավոր հակահերոսը Բարաք Օբաման է: Ակտիվիստները բողոքում են՝ Ուկրաինայում՝ Սպիտակ տան քաղաքականության դեմ: Կերպարների թվում՝ փարանջայով Անգելա Մերկելն է և ծաղրածուի հագուստով Պյոտր Պորոշենկոն է, որը փող է մուրում Գերմանիայի կանցլերից:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Ելենա Շուլցը նշել է, որ իրենց ներկայացումը լավ վերջաբան ունի: Ակտիվիստները հույս ունեն, որ իրական կյանքում հակամարտությունը նույն կերպ կկարգավորվի:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում