Մեր բանակի հաջողությունները սարսափեցրել են թուրքերին. Ասադի կանխատեսումը՝ Սիրիայի ապագայի վերաբերյալ
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է միջազգային միջնորդներին, որոնք Մյունխենում քննարկել են իր երկրի իրավիճակը, որ դաշնակիցների թիկունքից՝ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու հավանականությունը շատ մեծ է: Սակայն, նա նշել է, որ իր երկրի բանակն այդ դեպքում, հակահարված կտա: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
«Մեր բանակի հաջողությունները սարսափեցրել են թուրքերին: Նրանք չեն կարող ընդունել այն միտքը, որ մենք այդքան առաջ ենք անցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Եվ, իհարկե, ամեն ինչ անելու են՝ մեզ խանգարելու համար: Դրա համար, անկասկած, նրանք ռազմական միջոցներ կընտրեն: Իրենց կողմից ցանկացած հարձակմանը մենք հակահարված կտանք», - ասել է Ասադը:
Բացի այդ, Սիրիայի առաջնորդը խոստացել է իր ժողովրդին, որ այն օրը, երբ երկիրը լիովին ազատագրված կլինի ԻԼԻՊ-ից, անպայման կգա: Նախագահը մտադիր է շարունակել Հալեպի համար պայքարը, կտրել գրոհայինների մատակարարման ցանկացած ուղիները, և հետ մղել նրանց որքան հնարավոր է հեռու՝ դեպի հյուսիս:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում