Սաուդյան Արաբիան չի բացառում Ասադի ռեժիմն ուժով տապալելու տարբերակը
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ հավանական է համարում այն տարբերակը, ըստ որի Սիրիայի նախագահն իր պաշտոնը կլքի «ուժի օգնությամբ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, CNN-ին տված հարցազրույցում դիվանագետը նշել է, որ Բաշար Ասադն «անկասկած, ցանկացած դեպքում լքելու է պաշտոնը' կամ հրաժարական կտա, կամ էլ դա կարվի ուժի միջամտությամբ»:
«Մենք կողմ ենք սիրիական հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, բայց եթե իրավիճակը փակուղի մտնի, ապա դա տեղի կունենա միայն անհնազանդ Ասադի ռեժիմի և նրա դաշնակիցների մեղքով: Այդ դեպքում այլ տարբերակ չի մնում, քան խնդրի' ուժի միջամտությամբ կարգավորումը»,- նշել է ալ-Ջուբեյրան:
Նրա խոսքով՝ Էր-Ռիադը պատրաստ է Սիրիա ուղարկել ցամաքային զորքեր, բայց միայն ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի կազմում: Նախօրեին Թուրքիայի Ինջիռլիք ավիաբազայի տարածք են ժամանել Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները՝ մասնակցելու ԻՊ-ի դեմ մղվող պայքարին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում