Շտայնմայերը Ռուսաստանին հորդորել է օգնել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու հարցում
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանի կոչ է արել օգտագործել իր ողջ կարողությունը, որպեսզի ապահովվի Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես հորդորում եմ Ռուսաստանին և կրակի դադարեցման գործում բոլոր մյուս մասնակից պետություններին օգտագործել իրենց ազդեցությունը, որպեսզի ապահովեն Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը, իսկ նախագահ Բաշար Ասադի ռեժիմին և սիրիական ընդդիմությանը' իջեցնել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված լարվածության մակարդակը»,- Շտայնմայերի խոսքերն է մեջբերում Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը: Նրա խոսքով՝ անթույլատրելի է, որպեսզի մյունխենյան պայմանավորվածությունները «թաղվեն ռումբերի տակ»:
Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ շաբաթում Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմ սահմանել, արագացնել հումանիտար օգնության տրամադրումը և աշխատել սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Միաժամանակ, որոշվել է շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում