Ցատկող Սաակաշվիլին ծիծաղեցրել է վրացի հեռուստադիտողին (տեսանյութ)
Վրաստան
Տեսախցիկների առջև Միխեիլ Սաակաշվիլիի արտասովոր վարքագիծը գրավել է ինտերնետի լսարանի ուշադրությունը: Այս անգամ՝ Վրաստանում: Այդ երկրի նախկին նախագահը, ներկայումս՝ Օդեսայի մարզի նահանգապետը, հարցազրույց է տվել «Ռուսթավի 2» հեռուստաալիքին, որի ընթացքում նա անընդհատ «ցատկել է»:
Համացանցում դա չի վրիպել վրացի մեկնաբանների ուշադրությունից: Ոմանք հետաքրքրվել են, թե ինչու էր երկրի նախկին առաջնորդը, որը զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, «ցատկում ուրախությունից», իսկ մյուսները ենթադրել են, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա «նյարդերը տեղի են տվել»:
Ինչ վերաբերում է հարցազրույցի բովանդակությանը, այն նրա համար ստանդարտ էր: Ի թիվս այլ բաների, նա մեղադրել է Ռուսաստանին՝ իր դեմ տեղեկատվական պատերազմ անցկացնելու մեջ և խոստացել է Վրաստանին վերադարձնել Հարավային Օսիայի տարածքը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում