Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաները դատապարտվել են կաշառակերության համար
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ՊՆ գլխավոր ռազմական տեսչության օդային ուժերի երեք բարձրաստիճան սպայի՝ 42-ամյա Սեյմուր Աղաևին, 43-ամյա Ալեսգեր Մուսաևին և 40-ամյա Ռովշան Մամեդլիին Գյանջայի զինվորական դատարանը դատապարտել է 8,5- ական տարի ժամկետով ազատազրկման:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով qafqazinfo.az լրատվական կայքը, նրանք մեղադրվում են Գյանջայի կորպուսին պատկանող զորամասերում կաշառք ստանալու մեջ:
Սեյմուր Աղաևը և Ալեսգեր Մուսաևը մեղադրվում են միասին 1800 մանաթ, Ռովշան Մամեդլին' 40 հազար մանաթ կաշառք վերցնելու մեջ: Նրանք կաշառքը վերցրել են իրենց կողմից ստուգումներ անցկացված զորամասերում հայտնաբերված թերություններն անտեսելու համար:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում