Պենտագոնի ղեկավարն ամռանը կարող է այցելել Վրաստան
Վրաստան
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ամռանը կարող է այցելել Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
«Պենտագոնի ղեկավարի Վրաստան հնարավոր այցը քննարկել են պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի օգնական Էլիսա Սլոտկինը Մյունխենի հանդիպմանը, որը կայացել է անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ Վրաստանի ֆինանսավորումն զգալիորեն ավելացնելու խնդրանքով: Էլիսա Սլոտկինը Խիդաշելիի հետ հանդիպմանը մեկ անգամ ևս ԱՄՆ-ի անունից աջակցություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրացման ճանապարհին և հավելել, որ ամերիկյան կողմն էլ ավելի մեծ օգնություն կցուցաբերի Վրաստանին պաշտպանունակության ամրապնդման գործում:
«Հանդիպմանը պարզորոշ նշվել է, որ Վրաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է, և վրաց-ամերիկյան սերտ հարաբերություններն ապացուցում են այս տարի պլանավորված վարժանքները»,- ասված է Վրաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)