ԿՀՎ-ի տնօրենը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչական գրոհների հնարավորության մասին
Աշխարհ
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները կարող են փորձել նոր ահաբեկչական գործողություններ կազմակերպել Միացյալ Նահանգների տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես կարծում եմ, որ նրանք կփորձեն այստեղ ուղարկել իրենց մարդկանց, նյութեր, որոնք իրենց անհրաժեշտ են դրա համար»,- ասել է ԿՀՎ-ի ղեկավարը: Բացի դրանից, ահաբեկիչները կարող են օգտագործել ԱՄՆ-ի տարածքում արդեն հավաքագրված վարձկաններին:
«Չեմ կարծում, թե նրանք անպայման հաջողության կհասնեն»,- նշել է Բրենանը: Ահաբեկիչները փորձում են հակամարտություն հրահրել Արևմուտքի և մուսուլմանական աշխարհի միջև, հավելել է նա: Բրենանի կարծիքով՝ դա արվում է ԻՊ-ի շարքերը նոր կողմնակիցների ներգրավելու նպատակով:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում