Մեքսիկայում հայտնաբերել են 13 մարդկանց մարմիններ՝ հրազենային վերքերով
Աշխարհ
Մեքսիկայի իշխանությունները երկրի արևմուտքի Սինալոայի նահանգում հայտնաբերել են ինը տղամարդու և չորս կնոջ մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հաղորդել է Associated Press-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, մարմինները հայտնաբերվել են Սինալոայի և Դուրանգոյի նահանգների սահմանին: Դրանց վրա կան հրազենային վերքեր, որոնք, նախնական տեղեկատվությամբ՝ մարդկանց մահվան պատճառ են դարձել:
Պետական դատախազությունը պարզում է սպանվածների ինքնությունը և զբաղվում է գործի հետաքննությամբ: Տեղանքը, որտեղ հայտնաբերվել են մարմինները, համարվում է Մեքսիկայի ամենաանբարեհաջող տարածաշրջաններից մեկը: Սինալոայի նահանգում գործում է համանուն թմրակարտելը, նշում է գործակալությունը: Հաճախ տարածաշրջանում ընդհարումներ են տեղի ունենում թմրանյութերի պատրաստմամբ և վաճառքով զբաղվող խմբավորումների միջև, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում