ՌԴ-ում Զիկա վիրուսի վարակման առաջին դեպքն է գրանցվել
Աշխարհ
Ռուսաստանցի կինը, ով հանգստյան էր մեկնել Դոմինիկյան Հանրապետություն, վարակվել է Զիկա վիրուսով: Այդ մասին երկուշաբթի օրը՝ փետրվարի 15-ին հաղորդվել է Ռոսպոտռեբնադզոռի կայքում: Նշվում է, որ սա Ռուսաստանի քաղաքացիների տենդով վարակվելու առաջին դեպքն է:
«Մոսկվա ժամանելուն պես՝ հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն նկատվել, վերադառնալուց մի քանի օր անց արձանագրվել է ինքնազգացողության վատթարացում, ջերմություն և ցան», - նշել են գերատեսչությունից:
Կինն անմիջապես հոսպիտալացվել է, այժմ նա գտնվում է ինֆեկցիոն բաժանմունքում:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում