Դավութօղլուն ՌԴ-ին մեղադրել է սիրիական հիվանդանոցին ավիահարված հասցնելու մեջ
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում գտնվող հիվանդանոցին հարված հասցնելու մեջ, որի հետևանքով «շատ մեծ թվով քաղաքացիներ են» զոհվել: Նման հայտարարություն նա արել է Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ բալիստիկ հրթիռը, որն արձակվել է Կասպից ծովի ակվատորիայից, հիվանդանոց է ընկել այն պահին, երբ բանակցություններ էին ընթանում:
Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ սիրիական Իդլիբում գտնվող հիվանդանոցին հարվածը հասցվել է նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի կողմից, գրում է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում