«Հրապարակ». Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել ՀՀԿ-ականներին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել ՀՀԿ-ականներին, և չնայած զգուշացմանը' «չխոսել պատերի տակ», նրանք քննարկում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Նույնական տագնապներ կան նաև ԲՀԿ-ում:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթին ներկա էր նաև ԲՀԿ-ից դուրս եկած, այսպես ասած' մերձքոչարյանական «հատվածը»' Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը, որոնք նախորդ անգամ չէին մասնակցել նախագահականում Սահմանադրության քննարկումներին: Ասում են' եկել-հասել էին դռանը, տեղեկանալով «ծեմածիկային», թողել-հեռացել էին: «Դե, Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու ծրագիրը փոզմիշ եղավ, Օսկանյանը, ճիշտ է, դեռ չի կողմնորոշվել, բայց, մեր տեղեկություններով, չի ստեղծելու, նրանց մնում է այլևս մասնակցել նախագահականի բոլոր միջոցառումներին»,- ասաց մեր աղբյուրը' հավելելով, որ ամենալավը երևի «կդիրքավորվի» Տիգրան Ուրիխանյանը. «Գեորգի Կուտոյանը' ԱԱԾ նորանշանակ պետը, նրա հալալ մորաքրոջ տղան է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից