«Հրապարակ». Դերժավայի Արկադիի դուստրն ամուսնանում է Սամվել Ալեքսանյանի մտերիմ «Բոգո»-ի որդու հետ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Ֆլորենս» ռեստորանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի դստեր նշանադրությունն էր: Դերժավայի Արկադիի դուստրն ամուսնանում է եղբոր համադասարանցիներից մեկի, Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է: Նշանդրեքին մասնակցել է մոտ 350 հոգի, բայց ոչ նախագահը, ոչ վարչապետը չեն եղել։ Ի դեպ, փեսայի հոր անվան հետ է կապվում 2010-ին Էրեբունու ակումբներից մեկում ծեծկռտուքը, որն ավարտվել էր կրակոցներով:
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ վերջինս նաև Փակ շուկայի համար պայքարող ակտիվիստներին էր հետևում, ամեն ինչ անում, որ «Փակ շուկա» պրոյեկտն իրականություն դառնա: Սակայն Դերժավայի Արկադիի խնամու ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, ԼՂՀ անկախության տոնին երկրի առաջին դեմքերի կողքին լուսանկարվելն էր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից