Գեղարքունիքի Զոլաքար և Այրք գյուղերում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ
Քաղաքական
Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Այրք գյուղերում 2016 թվականի ապրիլի 17-ին նշանակվել են համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ինչպես տեղեկացրել են Գեղարքունիքի մարզի թիվ 23 և 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, երկու համայնքում էլ տեղի են ունենալու հերթական ընտրությունները, որոնք անցկացվելու են ներկայումս գործող ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով:
«Քանի դեռ ուժի մեջ չի մտել և մշակման փուլում է գտնվում ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը, ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են գործող Ընտրական օրենսգրքի շրջանակում, ինչից հետևում է, որ Զոլաքարում և Այրքում նշանակված ընտրությունները տեղի են ունենալու Ընտրական գործող օրենսգրքով, իսկ համայնքների ղեկավարներն ընտրվում են 4 տարի ժամկետով»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 24 ԸԸՀ նախագահ Սարո Ղազարյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից ստացված տվյալներով՝ այս տարվա աշնանը համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կկայանան մարզի բոլոր 5 քաղաքային եւ հինգ տասնյակին մոտ գյուղական համայնքներում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը