Արարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներ Եվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիր Մեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբ Հաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումը Փաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում Արիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետ Թրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվում Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Նեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունի Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Լեբեդև 

«Եթե մարդ ոգով ուժեղ է, ցանկացած խոչընդոտ կարող է հաղթահարել նույնիսկ մեկ վերջույթով». մայոր Սարգիս Ստեփանյան

Հարցազրույցներ

Qahana.am-ի այս շաբաթվա հյուրն է ՀՀ ԶՈՒ ծառայող, մայոր Սարգիս Ստեփանյանը:

2014թ. հակառակորդի կողմից վիրավորված զինվորին չեզոք գոտուց դուրս հանելու հանձնարարությունը կատարելիս մայոր Սարգիս Ստեփանյանը վիրավորվեց՝ կորցնելով երկու ոտքն ու աջ ձեռքը: Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի «Արիության համար» մեդալներով:

- Սարգիս, Ձեր ծնողները պատմել են, որ Ձեզնից առաջ երեք զավակ են կորցրել, ապա ուխտ են արել առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, հետո ծնվել եք դուք և անվանակոչվել սրբի անունով: Արդյո՞ք հավատում եք սրբերի բարեխոսությանը:

- Միանշանակ հավատում եմ: Հաճախ ենք ընտանիքով եկեղեցի գնում: Շնորհակալ եմ Աստծուն իմ յուրաքանչյուր հաջողության, լավ ընտանիքիս, զավակներիս, ձեռքբերումներիս համար: Դժվարություններ շատ կան մարդու կյանքում: Ես առավելագույնս հաղթահարում եմ դժվարությունները:

- Պատրաստակամորեն ծառայել և ծառայում եք հայրենիքին, ազգին: Վիրավորվել եք, բայց չեք հանձնվել. ո՞րն է ձեր անկոտրում ոգու, զորեղ կամքի աղբյուրը:

- Մարդու էությունից շատ բան է գալիս: Ես չեմ կարող կոտրվել, թեև այս կարգավիճակում եմ հայտնվել: Եթե մարդ հոգով ուժեղ է, ուրեմն կարող է ցանկացած խոչընդոտ հաղթահարել: Ես ինքս ինձ ուժեղ մարդ եմ համարում: Մարդ չպետք է միայն իր համար ապրի, պետք է իր անձնական օրինակով, քայլերով պիտանի լինի, ծառայի: Երբ դժվարությունը գալիս է, չպետք է միանգամից հանձնվել, պետք է ունեցածով բավարարվել և ձգտել առավելագույնին: Վերջերս մի ֆիլմ դիտեցի Նավասարդ Սրբազանի մասին, որտեղ նա ասում էր, որ պարտադիր չէ ամեն ինչ հասկանալ, պետք է զգալ: Պետք է նվիրված լինել, և դա դրական ազդեցություն կունենա հայ ազգի, մեր զավակների, բոլորի վրա:

- Այժմ շարունակում եք ծառայությունը Զինված ուժերում, զբաղվում եք բազկամարտով, արդեն հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար. դա ներկայացվելու է Գինեսի գրքում: Ի՞նչ նոր հաջողությունների սպասենք:

- Կշռաքարը բարձրացրել եմ ութ անգամ, և այն արձանագրվել է Հայոց դյուցազնագրքում, իսկ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար հայտ եմ ներկայացնելու: Այս տարի բազկամարտի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեմ ու պատվով, բարձր ցուցանիշներով վերադառնամ. միայն թե Աստված առողջություն տա:

- Ձեր կյանքում ունեցել եք 113 պարաշուտային թռիչք: Կկիսվե՞ք Ձեր զգացողություններով՝ առանձնացնելով «ազատության» գաղափարը:

- Մեծ ցավ եմ ապրում, որ ներկա դրությամբ չեմ կարող թռիչք կատարել, բայց հուսով եմ, որ այս տարի կկատարեմ: Պարաշուտային թռիչքը կատարելու եմ Սևանի վրա: Ազատ անկումն անբացատրելի բան է… Մեծ արագություն, մեծ զգացողություն: Երբ ուղղաթիռից դուրս ես գալիս՝ ընկնում ես 1300 մետրից 1 վայրկյանում 40-45մ արագությամբ:

- Ձեր հայրն Արցախյան ազատամարտի ժամանակ ընտանիքի հետ Արցախում է եղել՝ կամավորագրված «Սասունցի Դավիթ» ջոկատին: Հայրական ո՞ր պատգամը կառանձնացնեք, որն այսօր փոխանցում եք Ձեր զավակներին՝ Վարդանին և Սերգեյին:

- Լավ ու պիտանի մարդ լինել, ներդրում ունենալ ազգի բարօրությանը՝ հայրենիքի նկատմամբ մեծ սիրով: Կուզենամ, որ ամեն մարդ իր հերթին ազգի համար այդ ներդրումն ունենա, զբաղվի հենց իր գործով:

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին և Զինված ուժերում ծառայող կամ նոր զորակոչվող երիտասարդներին:

- Խաղաղություն կմաղթեմ բոլորին: Թող մարդկանց հոգիներում խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն, մարդիկ զգոն լինեն և իրենց մասնագիտությամբ շատ զբաղվեն, հմտանան:

Խորհրդային Միության հերոս Ալեքսեյ Մարեսևը վիրավորվելուց հետո վերադարձավ իր ասպարեզ ու հաջողություններ գրանցեց օդային մարտերում: Ես ցանկանում եմ, որ Ձեր բոլոր առաջիկա նպատակներն ուղեկցվեն հաջողություններով ու հաղթանակներով:

Հարցազրույցը պատրաստեց Նարե Ոսկանյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՈւկրաինայի հարցով Թրամփի և Եվրոպայի միջև խորացող անդունդ է առաջացել. Politico Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով․ ԻՀՊԿԳևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններըԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՓարավոնների բլրի տակ 5000-ամյա գաղտնիք է բացահայտվելԻսլանդիայի թիմի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի (տեսանյութ) Դմիտրիև․ Թրամփի ողջ թիմը տրամադրված է խաղաղությանԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՌԴ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆՇինանյութի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Caribbean Princess զբոսանավում 268 մարդ վարակվել է նորովիրուսովՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս Ջորկաեֆ Ֆրանսիացի միլիոնատերերը կոչ են արել բարձրացնել հարուստների հարկերըԵվրոպայի գլխավոր բանկում փոփոխություն․ դե Կոսը՝ Լագարդի փոխարենZara-ն ու H&M-ը փոխում են պատվերների ուղղությունը․ 254 միլիոն դոլարի տեղաշարժԱլեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասինԷստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահելՀայ մարզիկների առաջին մեդալները խուլերի ըմբշամարտի ԵԱ-ումՌուբիոյից բացատրություն են պահանջում․ օգնության գործակալության շուրջ նոր վեճԴավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման
Ամենադիտված