Յացենյուկի համար ձեռնաշղթաներ են բերել Ռադա
Աշխարհ
Ուկրաինայի «ընդդիմադիր դաշինքի» պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը Գերագույն Ռադայի նիստում ներկայացել է ձեռնաշղթաներով: Նրա խոսքով՝ դրանք նախատեսված են վարչապետ Արսենի Յացենյուկի համար: Ձեռնաշղթաները պետք է կապեն վարչապետի ձեռքերին՝ կառավարության գործունեության մասին զեկույցից անմիջապես հետո:
«Ես ինձ հետ մի ատրիբուտ եմ բերել, որն անհրաժեշտ է Յացենյուկին: Կարծում եմ, որ դա կառավարության գնահատականն է, իմ գնահատականը, և, հավատացեք, որ դրան միանում են միլիոնավոր ուկրաինացիներ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Ռաբինովիչի խոսքերը:
Ինչպես պարզաբանել է նա, «Յացենյուկը կառավարության հրաժարականից հետո կարող է գողացվածով հեռանալ»:
Հիշեցնենք, որ այսօր Յացենյուկը հանդես է գալիս կառավարության նախորդ տարվա գործունեության վերաբերյալ զեկույցով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը