Թուրքական օդանավերը խախտել են Հունաստանի օդային տարածքը
Աշխարհ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքը: Դա տեղի է ունեցել երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, հաղորդում է հունական ANA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ արձանագրվել է Հունաստանի օդային տարածքի ավելի քան 20 խախտում, որոնք Էգեյան ծովում գտնվող կղզիների վրա իրականացվել են թուրքական վեց ռազմական ինքնաթիռների կողմից: Երկու թուրքական ինքնաթիռներ սպառազինություն էին տեղափոխում և կանգնեցվել են Հունաստանի օդային ուժերի կողմից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը