Հանրապետության ավտոճանապարհներին գործարկվելու են նոր արագաչափեր
Հայաստան
Շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես, 2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվելու են նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:
2016 թվականի փետրվարի 22-ից գործարկվելու են Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում («Զվարթնոց» պատմամաշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածք) տեղադրված երկու արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար