Պատանեկան Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը չհաղթահարեց արագավազքի որակավորման փուլը
Սպորտ
Պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ դահուկորդ Միքայել Միքայելյանը չհաղթահարեց սպրինտի որակավորման փուլը:
Տղամարդկանց 1400 մետր արագավազքին մասնակցում էր 48 դահուկորդ: Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մեկնարկեց 28 համարի ներքո և նշված տարածությունը հաղթահարեց 3 րոպե 16 վայրկյանում, առաջատարին զիջելով 20 վայրկյան:
Միքայելյանը որակավորման փուլում զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը:
Հայ դահուկորդի հաջորդ մեկնարկը կլինի փետրվարի 18-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու