Ինչպիսի՞ ընթացք կունենան սահմանադրական փոփոխություններն Արցախում
Քաղաքական
Արցախում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին: Շրջանառվում է, որ Արցախի քաղաքական շրջանակներում քննարկվում է երկու տարբերակ՝ իսպառ վերացնել նախագահի պաշտոնը կամ անել այնպես, ինչպես Հայաստանի տարբերակում է:
Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ նշեց, որ որևէ քաղաքական ուժ նման քննարկումներ կամ հրապարակային տեսակետներ չի ներկայացրել: «Մենք ունեցել ենք քաղաքական խորհրդատվություններ խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությամբ և ունենք պայմանավորվածություն՝ առաջիկայում ևս մեկ քննարկում անցկացնել, որից հետո տեսակետները հայտնի կլինեն: Ավել բան չեմ կարող ասել, որովհետև չկա: Իսկ մնացածը հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների մոգոնածն է»,- ներկայացրեց Արցախի խորհրդարանի պատգամավորը:
Հարցին՝ Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը տեսնո՞ւմ են, Իշխանյանը դժվարացավ պատասխանել: «Գիտե՞ք՝ ես չեմ կարող տեսակետ հայտնել: Մենք մեր անձնական կարծիքները դեռևս ներկուսակցական շրջանակներում, քննարկումներում ենք ներկայացնելու: Մոտ օրերս կծանոթանաք, տեղյակ կլինեք»,- հավելեց Դավիթ Իշխանյանը:
Քրիստինա Աղալարյան


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան