ՎՊ-ի կողմից հայտնաբերված խախտումները պետք չէ վերագրել Արամ Հարությունյանին. Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը
Հայաստան
ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Թերթերից մեկում տպագրված և տարբեր լրատվական կայքերում տեղ գտած Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների մասին համապատասխան հրապարակման վերաբերյալ պարզաբանում ենք.
ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները պետք չէ վերագրել ներկայիս Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանին կամ որևէ անձի:
Կոտայքի մարզի Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հայտնաբերված խախտումներն ու թերացումները պայմանավորված են բացառապես հիշյալ գործակալություների աշխատակազմերի գործունեությամբ»:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը