Եվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիր Մեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբ Հաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումը Փաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում Արիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետ Թրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվում Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Նեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունի Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Լեբեդև Հորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվել 

Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ միջազգային և հայաստանյան փորձագետների աջակցությամբ նախորդ տարի մշակվել է «Հայաստանի Հանրապետության պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչի արդյունքում մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում: Փորձա րկման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ 20 անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել է այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծման նպատակով նախորդ տարեվերջին շահագործման են հանձնվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկրորդ և երրորդ բնակելի մասնաշենքերը և ազդարարվել է «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարության պետական ծրագրի ավարտը: Հիմնարկը նախատեսված է 1240 դատապարտյալի համար: Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում կլուծվեն կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2015-ին ստեղծվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման էլեկտրոնային գրանցամատյանը, որը հասանելի է 2015 թ.-ի հոկտեմբերի 1-ից՝ www.registration.am հասցեով: Նախորդ տարվա ընթացքում վերապատրաստվել է 224 շահառու (նոտարներ, նոտարի օգնականներ, իրավաբաններ, վարկային և ռիսկերի կառավարման մասնագետներ):

ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը նշել է, որ 2015 թ.-ին ԴԱՀԿ բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամը: Հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, պահանջատերերի, մասնավորապես, պետական բյուջեի օգտին բռնագանձվել և վերակագնվել է 7 մլն 190 մլն, իրավաբանական անձանց օգտին' 13 մլրդ 676 մլն, ֆիզիկական անձանց օգտին' 1 մլն 601 մլն դրամ: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթի: Ավարտված ու կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 83 5:

Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը զեկուցել է, որ հանրապետության քրեակատորաղական հիմնարկներում ներկայում պահվում է 3 հազար 800 դատապարտյալ և կալանավոր: ՔԿ վարչությունը նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ է տարել ՔԿՀ-ներում դատապարտյալների սոցիալական վիճակի բարելավման, համակարգում կոռուպցիոն դրսևորումների նվազեցման ուղղությամբ: Ներդրվել է դատապարտյալների հանձնուքի տրամադրման էլեկտրոնական համակարգ: ՔԿՀ-ները համալրվել են նաև անհրաժեշտ բուժտեխնիկայով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում պրոբացիոն ծառայության ներդրումը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության, ԴԱՀԿ-ի և Քրեակատարողական վարչության ակտիվ աշխատանքից՝ իրենց առջև դրված խնդիրների, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման, կառավարության գործունեության իրավական դաշտի ապահովման առումով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՈւկրաինայի հարցով Թրամփի և Եվրոպայի միջև խորացող անդունդ է առաջացել. Politico Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով․ ԻՀՊԿԳևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններըԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՓարավոնների բլրի տակ 5000-ամյա գաղտնիք է բացահայտվելԻսլանդիայի թիմի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի (տեսանյութ) Դմիտրիև․ Թրամփի ողջ թիմը տրամադրված է խաղաղությանԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՌԴ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆՇինանյութի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Caribbean Princess զբոսանավում 268 մարդ վարակվել է նորովիրուսովՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս Ջորկաեֆ Ֆրանսիացի միլիոնատերերը կոչ են արել բարձրացնել հարուստների հարկերըԵվրոպայի գլխավոր բանկում փոփոխություն․ դե Կոսը՝ Լագարդի փոխարենZara-ն ու H&M-ը փոխում են պատվերների ուղղությունը․ 254 միլիոն դոլարի տեղաշարժԱլեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասինԷստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահելՀայ մարզիկների առաջին մեդալները խուլերի ըմբշամարտի ԵԱ-ումՌուբիոյից բացատրություն են պահանջում․ օգնության գործակալության շուրջ նոր վեճԴավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանՏոկաևն առաջարկել է Ղազախստանում մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցել Պուտինի առաջարկը․ արհեստական բանականության նոր ռազմավարություն՝ մինչև 2036-ը
Ամենադիտված