«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանը Մոսկվա է մեկնել. ինչո՞ւ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ երեկ գիշեր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա։ Նրան տեսել են օդանավակայանում։ Փորձեցինք ՕԵԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե ինչն էր ուղևորության նպատակը։ Վերջինս նշեց, որ Արթուր Բաղդասարյանը ՌԴ է մեկնել «Ռոսնեֆտի» և ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամի աշխատանքային պարտականությունների հետ կապված։ Հետաքրքիր է, որ այցը եղել է փետրվարի 21-ին՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդի» հիմնադիր համագումարի նախօրյակին։ Գուցե ՕԵԿ նախագահը, Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով, գնացել է Մոսկվայից իր «հաղթանակը» բերելու»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից